Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի
06.09.2018 | 15:08

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի` տեղեկացրել է վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Տեղեկությունը հաստատեցին նաև կառավարությունից։ Սեպտեմբերի 23-ին, ինչպես փոխանցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երևանում կբացվի 475 ընտրատեղամաս:

«Այն պահից, երբ մենք հասկացանք, որ տեսախցիկների տեղադրումը առնվազն երկու ամիս ժամկետ է պահանջում, պարզ դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում դրանք ֆիզիկապես հնարավոր չէ տեղադրել»,- պարզաբանեց Դանիել Իոաննիսյանը:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ